Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

100

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել` այդ մասին տեղեկացնելով ֆեյսբուքյան էջում:

 «Հարգելի հայրենակիցներ, հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ ՀՀ վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար»,- գրել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսից: