Նավալնիի՝ «Պուտինի պալատի» մասին ֆիլմը նկարահանել են գերմանացիները ԱՄՆ-ի պատվերով

127

Պարզվում է՝ Ալեքսեյ Նավալնիի սենսացիոն «հետաքննող» ֆիլմը Գելենջիկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատկանող պալատի մասին կեղծ է: Ըստ Schwarzwalder Bote-ի, այն նկարահանել է գերմանական մի փրոդաքշն-ստուդիա, ֆիլմը պատվիրվել է ԱՄՆ-ից, իսկ առանձնատան շքեղ ինտերիերը համակարգչային գրաֆիկա է:

Աղբյուրի համաձայն, անցյալ տարվա աշնանը այնտեղ, որտեղ Charité կլինիկայում բուժումից հետո Նավալնին հանգստանում էր, բացվեց The Black Forest վիդեոստուդիան, որը և զբաղվեց ֆիլմի ստեղծմամբ: Դրան աջակցել է ամերիկյան Kosmo Films ստուդիայի մասնաճյուղը մոտակայքում:

Ստուդիայի անձնակազմը բաղկացած է ընդամենը չորս հոգուց, այն ղեկավարում են Սեբաստիան Վայլանդը և Նինա Վայլանդը, ովքեր ժամանակին ապրել և աշխատել են Նահանգներում: Նրանք դրական են խոսում Նավալնիի հետ աշխատանքի մասին՝ անվանելով նրան հաճելի ու քաղաքավարի անձնավորություն: «Մի անգամ միասին խմեցինք շվարցվալդյան ջին», – ասել է Վայլանդը:

Այնուհետև Նավալնին գնել է ֆիլմը: Հայտնի չէ, թե որքան է եղել արժեքը՝ հաշվի առնելով աշխատանքի բարդությունն ու գաղտնիությունը։ Ըստ Пятый канал-ի, Նավալնին կարող էր օգտագործած լինել Հակակոռուպցիոն հիմնադրամի միջոցները։ Հիմնադրամը Ռուսաստանում ճանաչված է որպես արտասահմանյան գործակալ: