Ձեր ներկայությունը ողջունելի չէ Լոս Անջելեսում, տիկի՛ն Հակոբյան. ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի ԿԿ հայտարարությունը

236

Մամուլից իմացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր հասել է Լոս Անջելես։

Տիկ. Հակոբյանը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողակ դիվանագիտությունը, թշնամու նկատմամբ երկչոտ վերաբերմունքը, ընդդիմադիրների դեմ նրա գործադրած բռնարարքները, Հայաստանի ու Սփյուռքի հայության հանդեպ բաժանարար եւ սպառնալից մոտեցումները, մեր անհետ կորած եւ գերեվարված զինվորներին վերադարձնելու՝ նրա անկարողությունը, հետպատերազմյան մարդասիրական ճգնաժամի նկատմամբ նրա ապաշնորհ կեցվածքը, նրա ստերը պատերազմից առաջ, դրա ընթացքում ու դրանից հետո, նրա դավադրամտությունը՝ գաղտնաբար ստորագրելով մեր հողերը հանձնելու հայտարարության տակ, պատերազմը ղեկավարելու՝ նրա քանդիչ մեթոդաբանությունը, որ հանգեցրեց հազարավոր զինվորների նահատակության, եւ, փաստորեն, ադրբեջանական օրակարգը պաշտպանելն ու առաջ մղելը։

Մենք հստակ պատգամ ունենք տիկ. Հակոբյանին, որը մեր համայնք է այցելում առանց նախապես հայտարարելու եւ մեզ անծանոթ պատճառներով։

Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ, տիկի՛ն Հակոբյան։

Հայ Յեղափոխական Դաշնակցության

Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե