Հայաստանում հաստատվեց «Սպուտնիկ V»-ի կիրառումը

160

Ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութը հաստատվել է Հայաստանի առողջապահության նախարարության կողմից, ասված է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ:

«Պատվաստանյութը հաստատելու մասին որոշումը կայացվել է Առողջապահության նախարարության որոշմամբ` հիմնվելով Ռուսաստանում III փուլի կլինիկական փորձարկումների տվյալների վրա, առանց Հայաստանում լրացուցիչ փորձարկումների», – ասվում է հայտարարության մեջ:

«Սպուտնիկ V»-ը պատվաստանյութը ներկայումս գրանցված է Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում և Թունիսում: