«Հայաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, և Ղազախստանը առաջինն են Սպիտակ տան ցուցակում»

151

Դաշնության խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը ենթադրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կակտիվացնի հետխորհրդային հանրապետությունները Ռուսաստանից բաժանելու ջանքերը: Համաձայն Պուշկովի, Հայաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, և Ղազախստանը առաջինն են Սպիտակ տան ցուցակում:

«Այս ուղեգիծը լուրջ մարտահրավեր է մեզ համար, փոխում է այն ուղղվածությունը, որը կար Եվրոպայի քարտեզի վրա մինչև 2014 թվականը, և մեր առջև որակապես նոր խնդիրներ է դնում դաշնակից երկրներում մեր ազդեցությունը պահպանելու համար», news.ru-ն մեջբերում է սենատորի խոսքերը։

Պուշկովը չի բացառում, որ Սպիտակ տունը կարող է ուժեղացնել ռազմական համագործակցությունը Ուկրաինայի հետ: Այնտեղ, նրա կարծիքով, կարող են հայտնվել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաներ: