Հակոբ Արայիկի Հարությունյան. ձեզ լա՛վ նայեք, կապ չկա, հնարավոր է՝ չզանգեմ

228

Կրտսեր սերժանտ Հակոբ Արայիկի Հարությունյանը ծնվել է 2000 թ.-ին: Երազում էր ընդունվել Կոմիտասի անվան  կոնսերվատորիա՝ դհոլի բաժին: Ընտանիքի միակ տղան էր:

2019թ.-ին Հակոբը զորակոչվել է բանակ: Ծառայել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի հրետանային զորամասում:

Արագ և դիպուկ կարողանում էր կատարել մարտական հաշվարկներ, վարժ գործածել

«Գրադ»  և հրանոթ:  Մինչ պատերազմը՝ կրտսեր սերժանտն արժանացել էր Արիության մեդալի: Բացահայտել էր բոլորովին նոր դիտակետ, որի շնորհիվ, որպես խրախուսանք՝ յոթօրյա հանգիստ էր տրվել Հակոբին:

Մարտական թեժ գործողությունների ընթացքում պաշտպանել է Մարտակերտի, այնուհետև Մատաղիսի դիրքերը՝ ոչնչացնելով թշնամու ինչպես զրահատեխնիկա, այնպես էլ մեծ թվով կենդանի ուժ:

Մարտի դաշտից զանգահարելով հարազատներին ասել է՝ ձեզ լա՛վ նայեք, կապ չկա, հնարավոր է՝ չզանգեմ:

Հոկտեմբերի 31-ին Հակոբը զոհվել է արկի պայթյունից:

Հավերժ փառք…