Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

119

Փետրվարի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ, ով աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

«Լավրովը և Լինդեն կքննարկեն ԵԱՀԿ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև Բալթիկ ծովի տարածաշրջանում և Հյուսիսային Եվրոպայում անվտանգության իրավիճակը, Արկտիկայում համագործակցությունը և ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր»:

Գերատեսչությունը նաև հավելում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն ԵԱՀԿ-ի արդիական հիմնախնդիրները երեք ուղղություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և հումանիտար, ինչպես նաև ԵԱՀԿ-ի աշխատանքի ծրագրերը 2021 թ.-ին։

«Նախատեսվում է դիտարկել հարցեր, որոնք առնչվում են ԵԱՀԿ-ի աջակցությամբ հակամարտությունների կարգավորմանը Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում», – նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում։