Իրանը թույլատրել է կիրառել և ՌԴ–ի հետ համատեղ արտադրել Sputnik-V պատվաստանյութը

120

Իրանի առողջապահության նախարարությանը կից դեղերի և սննդամթերքի վերահսկման կազմակերպությունը թույլատրել է ռուսական Sputnik V պատվաստանյութի կիրառում. ասել է կարգավորիչ մարմնի ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ ռուսական Sputnik V պատվաստանյութը հաջողությամբ գրանցվել է Իրանում, և Թեհրանը հույս ունի շուտով սկսել համատեղ արտադրություն՝ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Գամալեյայի հետազոտական ինստիտուտից տրվել է Sputnik V պատվաստանյութի անհապաղ օգտագործման թույլտվություն»,- գրել է պաշտոնյան Twitter-ում՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել կազմակերպության հանձնաժողովի նիստից հետո, որը որոշում է արտադրված և ներմուծվող դեղերի պիտանիությունը: