Իսրայելական ԱԹՍ է ընկել Լիբանանի տարածքում

147

Իսրայելական բանակի անօդաչու թռչող սարքը երկուշաբթի ընկել է Լիբանանում՝ սահմանին մոտ: Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը:

«Որոշ ժամանակ առաջ «կապույտ գծում» [արաբական հանրապետության հետ սահման] օպերատիվ գործողությունների ընթացքում Իսրայելի Պաշտպանության ուժերի անօդաչու թռչող սարքն ընկավ Լիբանանի տարածքում: Տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա», – ասված է բանակի հայտարարության մեջ:

Անօդաչուն գտնվում է «Հզբոլլահ»-ի մարտիկների ձեռքում: