Ծերանոցի 78 բնակիչներ պատվաստումից մի քանի օր անց հիվանդացել են COVID-19-ով

125

Իսպանական Լագարտերա քաղաքի ծերանոցներից մեկում գրանցվել է կորոնավիրուսային վարակի բռնկում: Pfizer պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց մի քանի օր անց 78 հոգի վարակվել է COVID-19-ով:

Ծերանոցի բոլոր բնակիչները հունվարի 21-ից մեկուսացված են իրենց սենյակներում` վարակի տարածումը կանխելու համար: Հունվարի 22-ին անցկացված թեստերը ցույց են տվել, որ, բացի մի հոգուց, բոլորը հիվանդացել են կորոնավիրուսով, իսկ ծերանոցում աշխատողների մոտ սկսել են ի հայտ գալ ախտանիշներ: Չորս հիվանդ հոսպիտալացվել է, մնացածը հեռակա բուժում են ստանում: