Թուրքիան դատապարտեց Մյանմայում զինվորականների գործողությունները

104

Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր դատապարտել է մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարած զինվորականների գործողությունները Մյանմայում:

«Մենք մտահոգված ենք և խստիվ դատապարտում ենք Մյանմայում զինվորականների կողմից իշխանության բռնազավթումը: Թուրքիան դեմ է ցանկացած հեղաշրջման և ռազմական միջամտության [երկրի քաղաքական կյանքում]: Մենք ակնկալում ենք հեղաշրջման մասնակիցների կողմից բոլոր ընտրված ղեկավարների, քաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակում», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: