Եվրոխորհրդարանի պատգամավորը Թրամփին առաջադրել է Նոբելյան մրցանակի

69

Էստոնիայից Եվրոխորհրդարանի անդամ Յակ Մադիսոնը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Իր ֆեյսբուքյան էջում պատգամավորը նշել է իր քայլի պատճառները. Թրամփի օրոք Միացյալ Նահանգները 30 տարվա մեջ առաջին անգամ ոչ մի պատերազմ չեն սկսել։ Մեդիսոնը նշել է նաև քաղաքական Թրամփի դերը Միջին Արևելքում խաղաղության համաձայնագրեր կնքելու գործում։

«Հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդարանական պատգամավորները նույնպես կարող են թեկնածուներ առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի համար, ես օգտվեցի այդ հնարավորությունից: Առաջադրումների ժամկետը պետք է ավարտվեր արևելաեվրոպայկան ժամանակով հունվարի 31-ի կեսգիշերին, և ես դա արեցի վերջնաժամկետից ուղիղ երկու ժամ առաջ», նրա խոսքերը մեջբերում է news.ru-ն։