Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

137

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Բաբայանն ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը 2018 թվականի մայիսի 31-ին նշանակվել էր Արարատի մարզպետ և այդ պաշտոնից ազատվել էր  2020 թվականի դեկտեմբերին։