Բայդենը երկուշաբթի կներկայացնի ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը

118

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի մտադիր է ելույթ ունենալ պետության արտաքին քաղաքականության իր տեսլականի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրը: Պետության ղեկավարը կհայտարարի իր ծրագրերի մասին Պետդեպարտամենտ իր այցի ընթացքում, որտեղ նա կհանդիպի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:

Ըստ NBC-ի, Բայդենը նախատեսում է ստորագրել նաեւ արտաքին քաղաքական մի շարք հրամանագրեր: Մասնավորապես, խոսքն այն փաստաթղթի մասին է, որը նախատեսում է Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին իրարից հեռացած միգրանտների ընտանիքների անդամների վերամիավորման աշխատանքային խմբի ձևավորում: