Բայդենը տրամադրված չէ կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ

78

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը «դեռ նպատակահարմար չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը»:

«Մեր բանակցային գործընկերները՝ ինչպես [ԱՄՆ նախագահի] նոր վարչակազմը, այնպես էլ նախագահ Բայդենը, կարծես թե դեռևս նպատակահարմար չեն համարում, զգուշորեն ասենք, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորումը, ինչը, մեր կարծիքով, սխալ է», Մեդվեդևը ընդգծել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Ըստ նրա, երկու երկրների փոխհարաբերություններում «դժվար թե էական փոփոխություններ լինեն»: