Արարատի մարզում 66-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով բախվել է ջրատարի բետոնե արգելապատնեշին․ կան վիրավորներ

117

Արարատի մարզում հունվարի 30-ի ժամը 20։00-ի սահմաններում Տափերական գյուղի բնակիչ 66-ամյա Սամվել Շ․-ն, իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով, Շահումյան գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ջրատար առվի կողքին առկա բետոնե արգելապատնեշին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Սամվել Շ․-ն, նրա ուղևոր՝  53-ամյա համագյուղացի Գրիգոր Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։