ԱԺ-ում քննարկվում են գիտությանը վերաբերող խնդիրներ

149

Փետրվարի 1-ին Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերi մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  անցկացվում են լսումներ «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով:

Լսումներին մասնակցում են ինչպես խորհրդարանականները, այնպես էլ Կառավարության ներկայացուցիչները՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ տարբեր ՀԿ-ներ, գիտակրթական հաստատություններ:

ՀՀ գիտական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն իր ելույթում նշել է, որ  գիտական ղեկավար պաշտոններում երիտասարդների ներգրավումը կարևոր է.  գիտական ղեկավար պաշտոն զբաղեցնողների 48.3 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիքի են: