ԱԶԳ-ԲԱՆԱԿ և ԵՐԿԻՐ-ԱՄՐՈՑ. Հայկական բանակի վերափոխումը և խաղաղության իրական երաշխիքները․ՈՄԱ

108

Արմինե Ղազարյանի ՖԲ էջից, –

ՈՄԱ-ի կողմից կազմակերպված «ԱԶԳ-ԲԱՆԱԿ և ԵՐԿԻՐ-ԱՄՐՈՑ. Հայկական բանակի վերափոխումը և խաղաղության իրական երաշխիքները» հանդիպման շրջանակում հնչեցին կարևոր մտքեր և մի քանի հետաքրքիր առաջարկներ:

Կուզեմ կիսվել ձեզ հետ դրանցից մի քանիսով՝

=> Մեր մեծամտությունը (մեծագույն մեղքերից մեկը) պետք է կողք թողնենք, անկեղծ ընդունենք, որ մենք պարտվել ենք:

=> Զինվորականները կուսակցականներ չեն ու անկախ նրանից, թե ով է իշխանության գլխին, զինվորը ծառայում է իր ժողովրդին ու հայրենիքին:

=> Մենք պետք է դառնանք կազմակերպված ու պատրաստված ժողովուրդ, որից կվախենան հարևանները, զգոն կլինեն ու նույնիսկ մտքներով չի անցնի հարձակվել: 

=> Վարորդական իրավունքի պես զենք կրելու իրավունք պիտի տրվի քաղաքացիներին համպատասխանխան քննություն հանձնելուց հետո:

=> Յուրաքանչյուրս ամեն օր պետք է մեր անվտանգությանն ուղղված քայլեր անենք:

=> Թշնամու երկրի գործունեությունը խաթարելու ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել:

Մասնակիցների կողմից հնչեցրած առաջարկեր՝

• Յուրաքանչյուր տղա զորացրվելուց հետո 3 տարին մեկ 1 ամսով ծառայի բանակում, արդյունքում պահեստազորը մարտունակ վիճակում կլինի:

• Վերականգնել ռազմական ամբիոնները։

• Պոլիտեխնիկը դարձնել ռազմական խնդիրների հետազոտման ինստիտուտ։

• Ամռանը՝ արձակուրդներին, դպրոցականների համար 10_օրյա լեռնային վարժանքներ լինեն։

• ԱԹՍ կրթական աշխատանոցների/լաբորատորիաների տեղադրում դպրոցներում։

• Իրական դպրոցի ընդլայնում։

• Հանրակրթական համակարգում ՈՄԱ_ի վարժանքների ներառում։

Հյուրերից մեկի կողմից հնչեցրած կարևոր մտքերից էր նաև, որ հայ ազգն իր տեսակով պետք է փոխվի, իրական քրիստոնյա լինի, իրար հանդեպ սերն ու հանդուրժողականությունը դրվի մեր տեսակի հիմքում:  Նման արժեհամակարգով մարդիկ ոչ միմյանց կստեն ու ոչ էլ կքցեն:  

Նման հանդիպումները պետք է շարունակական լինեն, որ արդյունքում գործողությունների հստակ ծրագիր մշակվի:

ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ