Ադրբեջանցի զինվորականներն օտարերկրացիներին արգելում են այցելել Դադիվանք

144

Չեխ լրագրող Մարկետա Կուտիլովան հայտարարել է, որ ադրբեջանցի սպան իրեն ու այլ օտարերկրյա լրագրողների թույլ չի տվել մուտք գործել Արցախից գրավված Քարվաճառի շրջանի Դադիվանք վանքը: Այս մասին Կուտիլովան գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Լրագրողի խոսքով՝ ռուս խաղաղապահների հետ խնդիրներ չեն առաջացել, բայց ադրբեջանցիները չեն թույլատրել իրենց մտնել Դադիվանքում, թեև այն պետք է վերահսկեն ռուսները:

Հիշեցնենք, որ, համաձայն նոյեմբերի 9-ի Արցախում հրադադարի եռակողմ հայտարարության, Քարվաճառի շրջանը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, Դադիվանքի հնագույն հայկական վանքը մնացել է ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ:

Ադրբեջանցիները պահը բաց չեն թողել եկեղեցին հայտարարելու ուդիական մշակույթի մաս։