Ռուսաստանի ներսում ցանկացած ապակայունացում Հայաստանի համար հղի է կործանարար հետևանքներով. Արմեն Աշոտյան

243

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Կարճ՝ Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։

Ռազմավարական դաշնակցի ներսում ցանկացած ապակայունացում Հայաստանի համար հղի է կործանարար հետևանքներով։ Հիշեք 1917-ի հեղափոխությունը ու դրան հետևած ռուսական զորքի դուրս բերումը տարածաշրջանից։

Հատկապես այսօրվա վիճակում, երբ Արցախից մնացած հատվածի գոյությունը և Հայաստանի ներկա հարաբերական անվտանգությունը բացառապես ռուսական գործոնի արդյունք են, Ռուսաստանի ամրությունն ու կանխատեսելիությունը օրհասական են դառնում մեզ համար։

Մի մոռացեք նաև, որ նման հսկա պետություններում լարվածությունը բերում է նաև աշխարհաքաղաքական փոթորիկների, որոնցում մենք Հարավային Կովկասում բացարձակ շահագրգիռ չենք։

Թե ինչ է լինում պետությունների հետ փողոցային իշխանազավթման դեպքում, մեզ, հայերիս, այլևս պետք չէ բացատրել։ Իսկ Նավալնիի հայատյաց հայտարարությունների մասին էլ չհիշեցնեմ։

Ամուր ու ազդեցիկ Ռուսաստանը մեր կենսական անհրաժեշտությունն է»: