ՀԲՖ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Իսրայել Հակոբկոխյանին

121

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում արած հայտարարությամբ դատապարտել է Իսրայել Հակոբկոխյանի դեմ քաղաքական հետապնդումները․

«Հայկական բռնցքամարտի աշխարհը դատապարտում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ պատմության լավագույն բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ քաղաքական ոտնձգությունները:

Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր լեգենդար բռնցքամարտիկին»,- նշվում է հայտարարությունում:

Իսրայել Հակոբկոխյանը ձերբակալվել է հունվարի 28-ին Կառավարության շենքը զավթելու փորձի առթիվ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով։