Հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

179

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 30-ին, հայտնաբերվել է 1 զինծառայողի դի։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Նա նշել է, որ դին հայտնաբերվել է Սյունիքի մարզի վարչական շրջանում, նախկինում Մեղրիի տարածաշրջանում, որն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահոսկողության տակ: Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու:

Հունվարի 30-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1345 աճյուն: