Հայաստանում կան 10, 20, կամ 30 տոկոս բնակչություն, ում մոտ մարել է անվտանգության բնազդը

134

Մեդիա պաշտպան հ/կ-ի ղեկավար Աղասի Ենոքյանը գրում է, –

Ցանկացած ազգի գոյության ամենաառաջնահերթ իմաստը փոխադարձաբար միմյանց անվտանգությունն ապահովելն է։ Այսինքն, մարդիկ միավորվում եմ ազգի մեջ առաջին հերթին նրա համար, որպեսզի կարողանան միամյանց օգնել, որ ուրիշ ազգեր, ուրիշ աղետներ իրենց չսպանեն։

Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք սպանեցին հազարավոր հայորդիների։ Ամենապարզ տրամաբանությունն ասում է, որ այդքան զոհերի հիմնական պատճառն այն է, որ ազգի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է։ Անգամ բնազդային մակարդակով անվտանգությունը պահանջում է, որ ազգի գոյատեւումը շարունակելու, ազգին նորանոր սպառնալիքներից ազատելու համար անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա առաջնորդությունից։

Սարսափելին այն է, որ Հայաստանում կան 10, 20, կամ 30 տոկոս բնակչություն, ում մոտ մարել է անվտանգության բնազդը եւ նրանք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի իր պաշտոնավարումը։

Կարեւոր չէ, թե Նիկոլ Փաշինյանը ինչի շնորհիվ է հասել դրան՝ նախկիններով վախեցնելով, դղյակները վերցնելու եւ բաժանելու խոստումներով, թե Perfect TV-ով, կարեւոր այն է, որ այս գործիքներով պատրաստվել են մատաղացուներ, ովքեր չեն հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման դեպքում հաջորդ զոհերը իրենք են լինելու, քանի որ իրենց մոտ կորել է չմեռնելու ցանկությունը, մահին դիմադրելու ունակությունը։

Իսկ ամենավատն այն է, որ եթե սրանց մեռնելու պատրաստակամության պատճառով ու քաղաքական ուժերի խարդավանքների շնորհիվ Նիկոլ Փաշինյանը չհեռանա, ապա անվտանգությունից զրկվում են եւ մահվան սպառնալիքի առաջ են կանգնում Հայաստանում բնակվող մյուս մարդիկ եւս՝ նաեւ նրանք, ովքեր հասկանում են, Նիկոլ Փաշինյանը մահաբեր է։