Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հարուցված քրեական գործով տուժող է ճանաչվել

123

Քննչական կոմիտեն հաստատեց Mediaport-ի տեղեկությունը. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հարուցված քրեական գործով տուժող է ճանաչվել և հարցաքննվել է:

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:  «Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,-նշել է ՔԿ խոսնակը:

Մեր աղբյուրը պնդում է, որ նման պնդում եղել է: Ավելին, Քննչական կոմիտեում փորձում են պարզել՝ որտեղից է եղել արտահոսքը: