Ավ. Իսահակյանը, ՛՛Մաուզերներն՛՛ ու ՛՛Նագանները՛՛

258

Խաչատուր Դադայանի ՖԲ էջից, –

1905 թ. հայ-թաթարական բախումների ժամանակ, ինքնապաշտպանություն կազմակերպելու նպատակով, Ալեքսանդրապոլի ՀՅԴ կոմիտեն որոշում է զենք հայթայթել և այդ առաքելությամբ Թիֆլիս ուղարկում Ավետիք Իսահակյանին: Բանաստեղծը հանդիպում է Արմեն Գարոյին ու նրանից ստանում մի պայուսակ՝ մեջը 20 ՛՛մաուզեր՛՛ ու լիքը փամփուշտ:

Տունդարձին վագոն է բարձրանում մի բարձրահասակ, հաղթանդամ թաթար՝ ձեռքին մի ծանրումեծ պայուսակ: Սա իր բեռը մի կերպ տեղավորում է ու նստում Ավ. Իսահակյանի դիմաց:

Ճանապարհին ոստիկաններ են մտնում ու թաթարից բեռ հարցնում: Սա ցույց է տալիս Իսահակյանի պայուսակը: Ոստիկանները թաթարին ու պայուսակը տանում են:

Հասնելով Ալեքսանդրապոլ, Իսահակյանը բացում է թաթարի պայուսակը ու ի՜նչ տեսնում՝ 30 հատ ՛՛նագան՛՛ ու լիքը փամփուշտներ… Դու մի ասա, թաթարն էլ էր զենք տեղափոխում…

Այդպես Իսահակյանը 20 ՛՛մաուզերի՛՛ փոխարեն բերում է 30 ՛՛նագան՛՛…

ՂԱՐՍ-ՄԱՐՍ

1957 թ. հոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունը տիեզերք է ուղարկում  ՛՛Սպուտնիկ-1՛՛ արբանյակը: Մի քանի օր անց մի խումբ գրողներ այցելում են ծանր վիճակում գտնվող Վարպետին /Իսահակյանը վախճանվել է հոկտեմբերի 17-ին/ և նրան ուրախացնելու համար հայտնում.

-Վարպետ, սպուտնիկը բաց թողեցինք, շուտով Մարս կգնանք:

-Տո, հիմարներ, Մարսի փոխարեն Ղա՛րս գնացեք,-ասում է բանաստեղծը…