Այս քեֆչի Հասանն ԱՄՆ է մեկնել, որ ծնու՞նդը նշի. Սարգիս Կարապետյան

152

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը գրում է.«Այսօր առավոտյան այս տիկինը մեկնել է ԱՄՆ։ Մեկ շաբաթ աղջիկների հետ Մոսկվայում վոյաժ անելուց հետո մեկ օրով Հայաստան վերադարձավ, գնաց մի նահատակ զինվորի տուն, համացանցի համար մի քանի լուսանկար արեց և հայդա Ամերիկա։

Չգիտես ինչո՞ւ, մտածում եմ որ բյուջեյի հաշվին վոյաժներ անող այս կինը, հաստատ պետական գործերով չի գնացել ԱՄՆ։ Թեկուզ հենց մեկը նրա համար, որ վաղը այս քեֆչի Հասանի ծնունդն է։ 

Հ.Գ. Իսկ դու ով հպարտ և դուխով քաղաքացի կարող ես քո ծննդյան նախորյակին պետության հաշվին մեկնել ԱՄՆ»։