Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 676-ով

107

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 676-ով: 11 մարդ մահացել է:

StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 257 632 դեպք:

Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում Քովիդ կլինիկաներից դուրս է գրվել 1 441 մարդ, համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 248 537 հիվանդ: Մահացել է 3 159 բուժառու: