Վահագն Չախալյանը չի կալանավորվի

135

«Դատարանը, նախագահությամբ դատավոր Վ.Մելիքյանի, բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը և ոչ իրավաչափ ճանաչեց վստահորդիս, Վահագն Չախալյանի ձերբակալումը, միևնույն ժամանակ, նույն որոշմամբ մերժեց վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը (հիմնավոր կասկածի բացակայությամբ)»,- տեղեկացնում է փաստաբան Միքայել Շխիմյանը։

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը մեղադրվում էր ՀՀ կառավարության շենքը խմբի կազմում զավթելու փորձ կատարելու մեջ: