«Սպուտնիկ Լայթ»-ը կարող է արդյունավետ ժամանակավոր լուծում լինել շատ երկրների համար

133

Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը կհայտնվի 2021-ի փետրվարին, ասվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութի թվիթերյան պաշտոնական էջում:

«Մենք փետրվարին կգործարկենք միաբաղադրիչ պատվաստանյութ. այն կոչել ենք «Սպուտնիկ լայթ»», – ասել են պատվաստանյութը մշակողները:

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը ավելի վաղ հայտարարել էր, որ ֆինանսավորում է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որը կարող է արդյունավետ ժամանակավոր լուծում լինել շատ երկրների համար: