Սիրային նամակ՝ Գաբրիել Սունդուկյանից

260

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ՝ հրապարակել է սիրային նամակներ մեր մեծերից․․․

Ստորև ներկայացնում ենք Գաբրիել Սունդուկյանի նամակը՝ կնոջը՝ Սոնային:

Թանկագին իմ Սոնա ջան․․․

Աճկիցս հեռացար թե չէ, սիրտս հենց գիտեի մանգանեն ընգավ։ Ինձի ինձ ասում էի թե մարթ էսենց բան վունց կանե, որ տուն ու տեղը թողնե, իր կնգան ու էրեխանցը թողնե ու հայդա, ինչ է թե ուզում եմ լուս տեսնի։ Քու քաղցր երեսը, Սոնա ջան սրտես ու մտկես չէ հեռացի։ Ասումին հեռացար ու մոռացար, ամա ես պիտի ասիմ, որ հեռացա ու ավելի սիրեցի քիզ։ էս օր ու կիսը վունց անցկացրի առանց քիզ։ Ինձ համա վուչինչ մի փիքր անի․ ես շատ լավ եմ։ Մե բան է ինձ նեղացնում վուր էս լազաթը, ինչ լազաթ հիմի տեսնում եմ, քի մոդ չիմ կանայի փայի անի։ Ծովն էնենց հանգիստ է, որ կոսէս հալիլա ըլի։ Յիս ինչ մարթ կուլիմ, որ քեզ չբերիմ էստի։ Մնաս բարով։ Քու Գաբրիել։

Սիվ ծով, 1878, հունիսի 17, շաբաթ