Սիսիան- Գորիս ճանապարհի Շինուհայրի Խաչմերուկի հատվածում սաստիկ բուք է

119

«Շուրջ 4 ժամ է փակ է Սիսիան- Գորիս ճանապարհի Շինուհայրի Խաչմերուկի հատվածը։ Սաստիկ բուքի պատճառով բազմաթիվ մեքենաներ մնացել են ձյան տակ։ Տեղում աշխատում են փրկարարական ջոկատները, օգնության է հասել նաև ՊՆ։ Առայժմ չի հաջողվում ճանապարհը բացել` ուժեղ բուքի պատճառով։ Խորհուրդ է տրվում չերթևեկել, քանի որ վատ եղանակի պատճառով` հնարավոր չէ իրականացնել ճանապարհի մաքրման աշխատանքներ»,- տեղեկացնում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։