Սալիվան․ «Ջո Բայդենը Թրամփից ժառանգել է Իրան, որը մոտ է միջուկային զենքի մշակմանը»

295

Միացյալ Նահանգների իշխանությունները պնդում են, որ Իրանի հրթիռային խնդիրը պետք է լուծվի, բայց իրենց առաջնահերթությունը Թեհրանի միջուկային ծրագիրն է: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

Նրա խոսքերով, վերջին տարիներին Թեհրանի բալիստիկ հրթիռների զարգացման ծրագիրը և միջուկային ծրագիրը «զգալի առաջընթաց են գրանցել»: «Միևնույն ժամանակ, նրանց ագրեսիան տարածաշրջանում չի թուլանում», – ասել է Սալիվանը:

Երկրի ղեկավարի խորհրդականը, այսպիսով, պնդում է, որ Իրանի առնչությամբ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ռազմավարությունը չի գործել: Նա հավելել է, որ պետության գործող ղեկավար Ջո Բայդենը Թրամփից «ժառանգել է» Իրան, որը մոտ է միջուկային զենքի մշակմանը: