Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սպառազինությունների կրճատման պայմանագիրը 5 տարով երկարաձգելու մասին օրենք է ստորագրվել

134

 «Նախագահ Պուտինը  ստորագրել է Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ 2010 թվականի ապրիլի 8-ի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգման դաշնային օրենքը: Դաշնային օրենքն ընդունվել է Պետական դումայի կողմից 2021 թվականի հունվարի 27-ին եւ Դաշնության խորհրդի կողմից հաստատվել 2021 թվականի հունվարի 27-ին»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության  հաղորդագրության մեջ: