Պակիստանը շարունակում է թշնամություն անել մեզ հետ, աջակցել թշնամուն, իսկ մենք նույնիսկ մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ «Պակիստան» անունը չենք շոշափում. Սուրեն Սարգսյան

131

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ-ի՝ հարավասիական ուղղությամբ տապալված դիվանագիտությանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«44 օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը ռազմական, քաղաքական և դիվանագիտական աջակցություն էր ստանում ոչ միայն Թուրքիայից, այլև Պակիստանից:

Հաստատված տեղեկություններ չկան պակիստանյան զինվորականների՝ խորհրդատվական բնույթի ներգրավվածության մասին, այդուհանդերձ՝ դա նույնպես բացառել չի կարելի:

Ընդհանրապես, Պակիստանը միակ պետությունն է, որ մեզ չի ճանաչում (Ս. Արաբիան մի փոքր այլ պատմություն է):

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը այս առումով: Ի՞նչ քաղաքականություն է վարում Պակիստանի կամ տարածաշրջանի նկատմամբ: Զրոյական: Ասեմ ավելին, բնական դաշնակիցներ ունենալով հանդերձ, ոչինչ չի անում, դաշինքների չի միանում, հարաբերություններ չի զարգացնում, նախաձեռնողականությունը՝ զրո:

Տարածաշրջանում Պակիստանն ունի առնվազն 2 հակառակորդ պետություն: Հնդկաստան և Աֆղանստան: Այսինքն, մենք առնվազն ունենք Պակիատանին՝ գոնե միջազգային հարթակներում ճնշելու երկու դաշնակից:

Ի՞նչ ենք արել մենք այդ ուղղությամբ: Զրո քայլ: Պակիստանը շարունակում է բացեիբաց թշնամություն անել մեզ հետ, աջակցել մեր թշնամուն, իսկ մենք նույնիսկ մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ «Պակիստան» անունը չենք շոշափում…

Տապալված ուղղություն չէ՞»: