Ձեր պատասխանը դիտարկում եմ որպես լրագրողական մանիպուլյացիայի շատ կոնկրետ օրինակ. Լրագրողը՝ Փաշինյանին

240

Նիկոլ Փաշինյանին Շուշիի մասին հարց ուղղած լրագրող Լիա Սարգսյանը վարչապետի այսօրվա «լայվ»-ից հետո նորից է դիմել նրան.

Պարոն Փաշինյան, հստակ հարց էի տվել՝ ըստ Ձեզ Շուշին՝

ա. հայկական է

բ. ադրբեջնական է:

Ձեր պատասխանը դիտարկում եմ որպես լրագրողական մանիպուլյացիայի շատ կոնկրետ օրինակ:

ՀՀ վարչապետից ակնկալում էի լսել, որ հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին հայկական է՝ իր ցանկացած կարգավիճակով:

Եվ ուրեմն, եկեք արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանն իր այս ելույթով փաստեց, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի առաջարկը ընդունելու դեպքում Շուշին մնալու էր Արցախի կազմում:

Այսինքն՝ քաղաքի ադմինիստրացիան, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, եւ մյուս իրավապահ մարմինները լինելու էին հայկական: Ինքներդ ձեզ հարց տվեք՝ արդյո՞ք այս պայմաններում ադրբեջանցի փախստականները կվերադառնային Շուշի: