Իրանում մեկ օրում COVID-ով վարակվել է 6573 մարդ

101

Իրանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6573 նոր դեպք է գրանցվել:

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 1 405 414-ի, մահացածներինը՝ 57 807-ի:

3990 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է: