Իրանն ու Ռուսաստանը պայմանագիր են կնքել պատվաստանյութի գնման և արտադրության համար

120

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին այսօր հայտարարել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև պայմանագիր է կնքվել ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի պատվաստանյութը գնելու և համատեղ արտադրելու մասին:

«Իրանի և Ռուսաստանի միջև գնման և համատեղ արտադրության մասին համաձայնագիրը ստորագրվել է երեկ՝ ուրբաթ օրը, և, համաձայն Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածության, պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Իրան կուղարկվի մինչև փետրվարի 7-ը», ասել է Ջալալին։