Թուրքիայից առաջին բեռնատար գնացքն է ուղևորվել Ռուսաստան Վրաստանի տարածքով

121

Հունվարի 29-ին Անկարայից մեկնել է առաջին բեռնատար գնացքը, որը Վրաստանով ուղևորվել է Ռուսաստան: Այդ մասին հայտնում է թուրքական Yeni Şafak հրատարակությունը:

Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարարությունը լրագրողներին հայտնել է, որ 15 վագոնից բաղկացած բեռնատար գնացքն ուղևորվել է Կալուգայի շրջանում գտնվող Վորսինո, որտեղ գտնվում է մաքսային կետ: Գնացքը պետք է տեղ  հասնի ութ օրից:

Հաղորդվում է, որ գնացքը երթուղու մի մասը կանցնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով, որը միացնում է Թուրքիան և Ադրբեջանը: Հետագայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև երկաթուղային կապը նախատեսվում է մշտական դարձնել: