Թբիլիսիում ռեստորանատերերը երթ են անցկացնում

98

Թբիլիսիում ռեստորանային բիզնեսի սեփականատերերն ու աշխատողները երթ են կազմակերպել դեպի Կառավարության տուն՝ պահանջելով վերացնել սահմանափակումները, որոնք իրենց արգելում են լիարժեք աշխատել կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բողոքի ցույցն անցկացվում է «Բացեք երկիրը» կարգախոսի ներքո: Ֆիթնեսի հրահանգիչները և ընդդիմության քաղաքական գործիչները համերաշխություն են հայտնել ցուցարարներին, ովքեր գտնում են, որ իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումները քայքայում են երկրի տնտեսությունը:

Ավելի վաղ, ի նշան բողոքի, տեղի ավելի քան 200 ռեստորաններ և սրճարաններ մեկ օրով դադարել էին հաճախորդներին սպասարկել։