Եվրոպական կարգավորիչը հաստատել է AstraZeneca-ի պատվաստանյութը

129

Եվրոպական դեղերի գործակալությունը հավանություն է տվել Եվրոմիության տարածքում բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործմանը: Այս մասին ասվում է կարգավորիչի մամուլի հաղորդագրության մեջ:

Խորհուրդ է տրվում AstraZeneca-ի պատվաստանյութին ժամանակավոր գրանցման թույլտվություն տրամադրել 18 տարեկանից բարձր անձանց օգտագործման համար։ Սա երրորդ կորոնավիրուսային պատվաստանյութն է, որը կարող է օգտագործվել ԵՄ տարածքում: