Գերմանիան մերժել է Հունաստանի պահանջը՝ սառեցնել սուզանավերի վաճառքը Թուրքիային

182

Բեռլինը ևս մեկ անգամ մերժել է Հունաստանի խնդրանքը՝ սառեցնել գերմանական արտադրության 6 սուզանավերի վաճառքը Թուրքիային. հայտնում է Greek City Times-ը։

Հունաստանի ՊՆ ղեկավար Նիկոս Պանագիաոտոպուլիսի և նրա գերմանացի գործընկեր Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հեռախոսազրույցի ընթացքում հույն նախարարը խնդրել է դադարեցնել Թուրքիային 214 տիպի 6 սուզանավերի վաճառքը։ Նա պնդել է, որ այդ սուզանավերը Թուրքիայի կողմից Էգեյան և Միջերկրական ծովերում օգտագործվելու են ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար։

Գերմանացի նախարարը պատասխանել է, որ այդ գործընթացն արդեն հնարավոր չէ կանգնեցնել, քանզի Thyssen արտադրողի հետ պայմանագիրը կնքվել է դեռևս 2002 թ.։