Բորելը կոչ է արել ընդլայնել կապերը Մոսկվայի հետ

146

Եվրոմիության արտաքին և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, 2021 թ. փետրվարի 4-6-ը Ռուսաստանի Դաշնություն կատարելիք իր ուղևորության նախօրեին, ընդունելով ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև բարդ հարաբերությունների առկայությունը, նշել է, որ կան ոլորտներ «որտեղ համագործակցությունը շարունակվում է և պետք է ընդլայնվի»:

Բորելը նախատեսում է Ռուսաստանի իշխանությունների հետ քննարկել իրավիճակը Ուկրաինայում, Իրանի հետ միջուկային գործարքը, նոր կորոնավիրուսային համաճարակն ու գլոբալ արձագանքը դրան, կլիմայի փոփոխությունը, ինչպես նաև Ալեքսեյ Նավալնիի վերջին ենթադրյալ թունավորումը և Ռուսաստան վերադառնալուց հետո նրա ձերբակալումը, ասված է Twitter սոցիալական ցանցում արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ: