Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ԱՄՆ մտադրությունը մնում է ուժի մեջ

88

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավատարիմ է մնում Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու գործին: Դա հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մամուլի հերթական ճեպազրույցում: Նրան հարցրել են`արդյոք Բայդենը դեռ մտադիր է այս տարի դադարեցնել գործողությունները Աֆղանստանում և ամերիկյան զորքերը հետ վերադարձնել: «Ես այդ մասին հատուկ չեմ խոսել մեր ազգային անվտանգության թիմի հետ, բայց նրա [նախագահի] մտադրությունը մնում է ուժի մեջ», – պատասխանել է Փսակին:

Ավելի վաղ մամուլի ճեպազրույցում Պենտագոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի օգնական Ջոն Քիրբին հաստատել էր, որ ներկայումս Աֆղանստանում կա շուրջ 2500 ամերիկացի զինվորական, գրում է ՏԱՍՍ-ը: