ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի հետ միջուկային գործարքի սահմանափակումների ժամկետը երկարաձգելու ցանկության մասին

121

ԱՄՆ-ն ցանկանում է ուժեղացնել և երկարաձգել սահմանափակումների ժամկետը Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակներում, ինչպես նաև տարածել դրա գործողությունը Թեհրանի այլ տեսակի գործունեության վրա: Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Միևնույն ժամանակ, Փսակին հասկացրել է, որ Բայդենի և Իրանի ղեկավարության շփումների մասին խոսելը վաղաժամ է: «Իրանը պետք է վերսկսի միջուկային էական սահմանափակումներին հետևելը, որպեսզի ԱՄՆ գործարքին վերադարձնելու բանակցությունները շարունակվեն», – նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: