ԱՄՆ զինծառայողները թունավորվել են անտիֆրիզով

122

Տեխասում ԱՄՆ Ցամաքային ուժերի 11 զինծառայող հոսպիտալացվել է անտիֆրիզով թունավորվելուց հետո։ Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է Reuters գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ֆորթ Բլիս բազայի զինվորներն ավարտել են 10-օրյա ուսումնական վարժությունները:

Ըստ նախնական հաղորդագրությունների՝ զինվորները խմել են այդ նյութը՝ կարծելով, որ դա ոգելից խմիչք է: Բանակի և Ֆորթ Բլիսի կանոնները արգելում են մարզման ընթացքում ալկոհոլ օգտագործել:

Նախնական թունաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ զինվորները թունավորվել են էթիլենգլիկոլով: