ԱՀԿ-ն Բրիտանիային հորդորում է դադարեցնել զանգվածային պատվաստումները և պատրաստուկով կիսվել մյուսների հետ

147

Միացյալ Թագավորության և այլ երկրների իշխանությունները պետք է սկզբնական փուլում հրաժարվեն կորոնավիրուսի դեմ բնակչության արագ զանգվածային պատվաստման ծրագրերից՝ սահմանափակվելով պատվաստումներով միայն քաղաքացիների առավել խոցելի կատեգորիաների համար, որպեսզի ամբողջ աշխարհում ավելի շատ մարդիկ կարողանան օգտվել այդ պատրաստուկից:

Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը: «Մենք դիմում ենք Մեծ Բրիտանիայի բնակիչներին. Դուք կարող եք սպասել», ասել է նա: Հարիսը նշել է, որ նման մոտեցումը «ճիշտ կլինի ոչ միայն բարոյական տեսանկյունից, այլև տնտեսական», հաղորդում է ՏԱՍՍ-ը: