Փաշինյանի լարված ու կարճ զրույցը լրագրողի հետ՝ “որտե՞ղ եմ ես հայտարարել, որ Շուշին ադրբեջանական է” (տեսանյութ)

257

Հունվարի 28-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն: Լրագրող Լիա Սարգսյանին հաջողվել է մոտենալ Փաշինյանին ու հարց տալ՝ պարոն վարչապետ Շուշին ադրբեջանակա՞ն քաղաք է: Փաշինյանն ակնհայտ լարվել է  այդ հարցից, մոտեցել լրագրողին ու ասել . «Մի րոպե մոտեցեք: Էդ դո՞ւք էիք ասում, որ ես ասել եմ՝ Շուշին ադրբեջանական է: Դո՞ւք էիք հարց տալիս, որ ես հայտարարել եմ Շուշին ադրբեջանական է: Ո՞վ էր հարց տալիս, որ ես հայտարարել եմ՝ Շուշին ադրբեջանական է»: Լրագրողը շարունակել է պնդել ու մեջբերել Փաշինյանի պատասխանը Շուշիի վերաբերյալ

Լրագրողն ասել է, որ  որ ինքը եղել է հարցը տվողներից մեկը:

«Որտե՞ղ եմ ես նման բան հայտարարել: Թղթի վրա դուք անձամբ կգրեք, կբերեք մեջբերումը, որ  ես դա հայտարարել եմ եւ ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ: Ես հիմա այլ հարցի չեմ պատասխանի, պայման եմ դրել, այդ պայմանը կատարեք եւ ես ուղիղ եթերում ձեր հարցին կպատասխանեմ»,-ասաց Փաշինյանը: