Սպիտակ տունը ցանկանում է շարունակել Կրեմլի հետ քննարկումները Նավալնիի վերաբերյալ

121

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել Ալեքսեյ Նավալնիի գործի վերաբերյալ քննարկումները Ռուսաստանի հետ: Նրա խոսքերով, հունվարի 26-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը «առանց երկմտելու» խոսել է այդ մասին իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:

«Նա արտահայտել է իր մտահոգությունը, թե ինչպես են վերաբերվում Ալեքսեյ Նավալնիին և ցուցարարներին, և մենք անկասկած կշարունակենք այս մասին ռուսների հետ խոսել բազմաթիվ մակարդակներում», – Փսակիի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն: