Սննդի փաթեթավորումը կազմել է 2020թ․ Ռուսաստանում թափոնների զգալի մասը

160

Փորձագետները հաշվարկել են, որ Ռուսաստանում 2020-ին թափոնների կեսը պլաստիկ է եղել, մասնավորապես՝ սննդի փաթեթավորում:

Ռուսաստանի կառավարությունը սահմանել է մի շարք միջոցառումներ դժվար մշակվող պլաստիկի սպառումը նվազեցնելու համար:

«Հողում աղբը կրճատելու մեթոդները տարբեր են, առաջինը, որից մենք պետք է սկսենք, թափոնների առանձին հավաքումն է և փաթեթավորման ծավալների  կրճատումը: Մենք հաշվել ենք գործընկերների հետ. 2020 թ. մեր թափոնների 50%-ը փաթեթավորում է, առաջին հերթին դա պլաստիկ է», – տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիկտորիա Աբրամչենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։