Սերժ Հակոբքեխվյան (Քեխո). զորացրվելուն մնացել էր 107 օր

234

Սերժ Սերգեյի Հակոբքեխվյանը (Քեխո) ծնվել է 2000 թ.-ին, Երևանում:

Միջնակարգ կրթությունը ստացել է թիվ 160 դպրոցում: Ավարտելուց հետո միջին- մասնագիտական կրթությունը ստացել է 8-րդ ուսումնարանում: Այս շրջանում էլ զորակոչվել է ծառայության, որը մինչև պատերազմն անցնում էր խաղաղ պայմաններում, վայրը՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, առաջին պաշտպանական, երկրորդ գումարտակ:

Բանակից զորացրվելուն մնացել էր ընդամենը 107 օր, երբ հայրենի երկրի ամենատխուր աշունը բերեց պատերազմի բոթը:

Սերժը, մինչ պատերազմը՝ ծառայության ընթացքում բարձր առաջադիմության շնորհիվ արդե՛ն իսկ ստացել էր սերժանտի կոչում ու կատարյալ տիրապետում իր զենքին՝ ПК-ին:

Ջուրը տարերքն էր: Սիրում էր ծովը, թիավարելն էր համարում իր հոբին, զբաղվում էր տարբեր մարզաձևերում, նաև մեդալներ ուներ:

17 տարեկան էր ընդամնեը, երբ ընկերոջ հետ փրկել է մի ողջ ընտանիքի:

Մեքենան գահավիժելիս է եղել ձորը, ջանք ու ուժ են գործադրել, կանխել պատահարը:

Սերժը զոհվել է արցախյան պատերազմում:

Հավերժ փառք…